Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները մայիսի 31-ը նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ի կողմից այս օրը նշվում է 1988 թվականից, 2000թ-ից` նաև Հայաստանում:
Հայաստանում օրվա կապակցությամբ այսօր միջոցառում է կազմակերպվելու սիրահարների այգում։
Ծխախոտի օգտագործումը մահվան ամենամեծ կանխարգելելի պատճառն է: Ամբողջ աշխարհում տարեկան միլիոնավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից: Մահերի թիվը գերազանցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից և մալարիայից մահվան բոլոր դեպքերը միասին վերցրած:
Ծխողների գերիշխող մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում) ծխելը սկսելուց 25-30 տարի անց։
Նախկինում ողջ աշխարում ծխախոտի օգտագործման երևույթը բնորոշ էր հիմնականում տղամարդկանց, մինչդեռ ներկայումս ծխող չափահաս տղամարդկանց և կանանց միջև տարբերությունը քչանում է:
Հայաստանում ծխախոտի օգագործումն առավելապես տարածված է տղամարդկանց շրջանում, նրանց 54.7% ծխող է: