2 հունիսի 2012 - 15:55 AMT
Ո՞վ կլինի Ֆարմանյանի փոխարեն

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանն այլևս չի զբաղեցնում Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավարի պաշտոնը։

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Ֆարմանյանն ասաց, որ երկու օր առաջ իր դիմումի համաձայն հրաժարվել է այդ պաշտոնից:

Պատգամավորն ավելի վաղ` մայիսի 8–ին, PanARMENIAN.Net-ին թղթակցին ասել էր, որ մեկ շաբաթից վայր կդնի Հանրային հեռուստառադիոընկերության լրատվական–վերլուծական ծրագրերի տնօրենի պաշտոնը։

Օրեր առաջ «Չորրորդ ինքնիշխանությունն» էլ գրել էր, որ Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի ղեկավար պաշտոնը զբաղեցնելու է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

2012 թվականի ԱԺ ընտրություններից առաջ Սամվել Ֆարմանյանը հայտարարել էր, որ ընտրվելուց հետո լրագրողական գործունեությամբ չի զբաղվելու։