Թեհրան. Իրանի վրա ցանկացած արտասահմանյան հարձակմանը կտրվի ոչնչացնող պատասխան երկրի զինված ուժերի կողմից, ուրբաթ օրը հայտարարել է իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Պուրդաստանը:
«Մենք ուշադիր հետևում ենք հակառակորդի բոլոր տեղաշարժերին և մեր մարտունակությունը բարձրացնում ենք առկա սպառնալիքներին համապատասխան»,-հայտարարել է գեներալը:
Ընդ որում, գեներալն ընդգծել է, որ ամբողջ ռազմական տեխնիկան, որն անհրաժեշտ է զորքերին, արտադրվում է երկրի ներսում: