ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԼԵՀԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-7-ը Լեհաստանի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկու հրավերով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Լեհաստանի նախագահի եւ վարչապետի, Սեյմի եւ Սենատի ղեկավարության հետ` նպատակ ունենալով խթանել միջպետական կապերի զարգացումը: Այցի ընթացքում կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր ռազմական համագործակցության, կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի մասին, ինչպես նաեւ հուշագիր Լեհաստանի մանր ու միջին ձեռներեցության միության եւ Հայաստանի առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարության միջեւ համագործակցության վերաբերյալ: Հիշեցնենք, որ դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հաստատվել են 1992 թվականին:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---