Այսօր Հայաստանի սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի շրջանակում Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոն են այցելել ԱՄՆ-ում, Վրաստանում և Ռուսաստանում ապրող շուրջ 20 երիտասարդներ:
Շրջայցի ընթացքում այցելուները ծանոթացել են ՀՀ կենտրոնական բանկի խնդիրներին ու գործառույթներին, Հայաստանի դրամաշրջանառությանը և բանկային համակարգի պատմությանը:
Կենտրոնական բանկի առաջարկով այս տարի Այցելուների կենտրոնն ընդգրկվել է Սփյուռքի երիտասարդների Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրում: