18 հունիսի 2012 - 15:40 AMT
ՄԱԿ-ը պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում

Միացյալ ազգերի կազմակերպությունը պահանջում է Լիբիայի իշխանություններից դադարեցնել մարտական գործողությունները երկրի մի շարք շրջաններում: «Կառավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,-ասվում է Լիբիայում ՄԱԿ առաքելության ղեկավար Յան Մարտինի հայտարարության մեջ:

Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը «ռազմական գործողությունների գոտի է հայտարարել» մայրաքաղաքից դեպի արևմուտք 150 կմ հեռավորության վրա գտնվող լեռնային տարածքը և զորքեր է ուղարկել այնտեղ: Երկուշաբթվանից ցեղամիջյան բախումների արդյունքում երկրի արևմուտքում 16 մարդ է զոհվել, 89 վիրավորվել է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: