Հունիսի 21-ին կլրանար երաժիշտ, բանաստեղծ ու դերասան Վիկտոր Ցոյի 50 տարին: Իր «Կինո» խմբի հետ նա 9 ալբոմ է ձայնագրել և դարձել է Ռուսաստանի ամենահայտնի ռոք կատարողներից մեկը:
Վիկտոր Ցոյը ծնվել է 1962թ. Լենինգրադում: Առաջին երաժշտական խումբը ստեղծել է դեռ դպրոցում ուսանելու տարիներին, այն կոչվում էր »Հիվանդասենյակ համար 6»: Իսկ «Կինո» խմբի կորիզը ձևավորվեց, երբ նա հանդիպեց կիթառահար Ալեքսեյ Ռիբինի հետ:
Համաժողովրդական ճանաչում խումբը ստացավ 1988թ. «Արյան խումբը» ալբոմից հետո: Նույն շրջանում էկրան բարձրացավ Սերգեյ Սոլովյովի «Ասսա» ֆիլմը, որտեղ Ցոյը էպիզոդիկ դեր է կատարել, իսկ վերջին րոպեներին հնչում է «Կինոյի» «Ուզում ենք փոփոխություններ» երգը: Դրան հաջորդեցին «Վերջին հերոսը» և «Արև անունով աստղը» ալբոմները: Ցոյը գլխավոր դերը կատարեց Ռաշիդ Նուգմանովի «Ասեղը» ֆիլմում:
1990թ. օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը մահացավ Լատվիայում ավտովթարից: Նա վաղ առավոտյան վերադառնում էր ձկնորսությունից և քնել էր ղեկին: Մի քանի ամիս անց «Կինոն» թողարկեց «Սև ալբոմը»: