29 հունիսի 2012 - 13:14 AMT
Կրտսեր Սոս Պետրոսյանը Լաս Վեգասում մեկամսյա հյուրախաղեր կունենա

Կրտսեր Սոս Պետրոսյանը, որը Հռոմում կայացած իլյուզիոնիստների միջազգային մրցույթում նվաճել է առաջին մրցանակը, նոյեմբերին մեկամսյա հյուրախաղեր կունենա ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Նրա խոսքով, 15-ամյա Սոսին այդ առաջարկն արվել է Հռոմում, երբ նա փայլուն հաղթանակ տարավ:

Այս մրցույթին հայերն առաջին անգամ էին մասնացում: Ժյուրիի կազմում էին աշխարհահռչակ իլյուզիոնիստներ Ուրի Գելլերը, Ֆրանց Հարարին, Էդ Ալոնսոն, Տոպազը: Մրցույթի նախընտրական փուլին մասնակցել է 3000 հոգի, որոնցից ընտրվել էին լավագույն 120-ը: Կիսաեզրափակիչ փուլ էին անցել ընդամենը 70 մասնակիցներ: Մրցույթի եզրափակիչ էին անցել 10 մասնակից, այդ թվում` Ճապոնիան, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Կորեան և Հայաստանը: