Թուրքիայի Դիարբեքիր գավառի ռազմական դատարանը համաձայնվել է դատական քննություն սկսել պահեստի սպա Շաբրեթթին Էրզոսի դեմ թուրքական բանակի հայազգի զինվոր Սևակ Շահին Բալիկչիի սպանության գործով: Շաբրեթթին Էրզոսին մեղադրանք է ներկայացվել ծառայողական դիրքը չարաշահելու և թողտվության մասով:
Սևակ Շահին Բալիկչին սպանվեց իր ծառայակցի կողմից ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Առաջին իսկ օրը դատարանն ազատ արձակեց Կվանչ Աղաօղլուին, իսկ զինդատախազության մեղադրական ակտով 9 տարվա ազատազրկում էր պահանջվում անփութության հետևանքով մարդ սպանելու համար:
Մինչդեռ Դիարբեքիրի զինդատարանում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ Սևակի սպանությունից հետո ականատես զինվորներից մեկը մոտեցել է իրեն ու հայտնել, որ Ազաօղլուն ասել է Սևակին. «Չաղլիկ, ես քեզ կսպանեմ»: Մյուս վկաները հերքում են այս ցուցմունքները: