ԱԻՆ-ում երեկ` ժամը 22.58-ին տեղեկություն է ստացվել, որ Գյուրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ծառայությունը:
Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 20 00 723 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1988 թ. ծնված Լևոն Թոփչյան) բախվել է տնակին, ինչի հետևանքով Լ. Թոփչյանը և ուղևոր Մ. Գրիգորյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Փրկարարները մեքենայից դուրս են բերել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Լևոն Թոփչյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Մ. Գրիգորյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: