Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներ իրացնելիս, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Վերին Արտաշատ գյուղից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Զոհրապ Պ.-ին: Պարզվել է, որ ս/թ հուլիսի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նույն գյուղի սկզբնամասում վերջինս վիճաբանել է 1988 թ. ծնված Գարիկ Փ.-ի հետ և հարթաշուրթով հարվածել նրա դեմքին` պատճառելով վնասվածք: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, Գարիկ Փ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: