16 նոյեմբերի 2004 - 17:44 AMT
ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՏԵՂՅԱԿ ՉԻ ՊԱՀՎԵԼ ԴԱՏԱԿԱՆ ՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿՍՄԱՆ ՄԱՍԻՆ
Բուդապեշտում սպանված հայ զինվորական ուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը ներկայացնող Նազելի Վարդանյանը պաշտոնապես տեղյակ չի պահվել Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի դատավարության սկսվելու մասին: Այս մասին, մասնավորապես, ասվում է հայ օմբուդսմեն Լ.Ալավերդյանի նամակում` ուղղված Հունգարիայի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով լիազոր Բարնաբի Լենկովիչին: Ն.Վարդանյանն իմացել է գործընթացն սկսելու ամսաթվի մասին մամուլից` դատավարության սկսվելուց ընդամենը երկու շաբաթ առաջ: Այդ փաստը մեծ դժգոհություն է առաջացրել Հայաստանում: Սակայն խորհրդարանական լիազորն ինքը չի պատասխանել Լ.Ալավերդյանի նամակին: Պատասխան նամակն ուղարկել է նրա տեղակալը` նշելով, որ մարդու իրավունքների հարցերով լիազորը դատավարությանը խառնվելու իրավասություն չունի: Ընդսմին նամակում հավաստիացվում է, որ դատավարությունն օբյեկտիվ կանցկացվի: