2011-ի մարտին Ֆուկուսիմայում տեղի ունեցած վթարից հետո ճապոնական ատոմային էներգետիկայի վնասները կազմել են 46 մլրդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը: Ճապոնիայի կառավարությունը մտածում է այն մասին, որպեսզի զգալիորեն փոխի երկրում էներգիայի արտադրության ընդհանուր ծավալում ատոմակայանների բաժինը: Կառավարական խորհրդակցություններում դիտարկվել են այդ բաժնի տարբեր տարբերակներ` մինչև 2030-ը 0-25 տոկոս: Միաժամանակ, պաշտոնյաների 70 տոկոսն արտահայտվել են ատոմային ծրագրերի գործունեությունն ամբողջովին դադարեցնելու օգտին:
Առաջիկայում պետությունը մտադիր է չեզոքացնել տարածաշրջանային էներգետիկ մենատիրությունները` հրամայելով նրանց գեներացիայից առանձնացնել էներգիայի հաղորդման և իրացման բիզնեսը: