Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են այն ավտոմեքենայի տիրոջը, որով անհետացել էին Ստավրոպոլի քաղաքային շուկայում առևտրականների վրա կրակ բացողները, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել քաղաքի ՆԳՎ ներկայացուցիչը:
«Ներկայումս ձերբակալվել է ավտոմեքենայի տերը, որով անհետացել էին կասկածյալները: Առայժմ հաստատված չէ, արդյոք նա հանդիսանում է հրաձգության մասնակից»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նախնական տվյալների, ՎԱԶ-2114 ավտոմեքենան, որով փախել են կասկածյալները, պատկանում է քաղաքի շինարարական ընկերություններից մեկի պահակին:
Ստավրոպոլի շրջանի մայրաքաղաքում օգոստոսի 22-ին անհայտ անձինք ինքնաձիգից կրակ են բացել քաղաքի գլխավոր շուկայում` վիրավորելով ժամանած մի քանի առևտրականների. տուժածների մասին տեղեկատվությունը հակասական է:
Life News-ի տվյալներով, հրաձգությունն իրականացվել բանջարեղենի վաճառքի բաժնում: Սկզբում վիրավորանքներ են հնչել, ապա այդ ամենը վերածվել է ծեծկռտուքի: Ապա չարագործները հանել են զենքերը և անկանոն կրակ բացել:
«Կրակել են հայերի, տաջիկների, ադրբեջանցիների վրա, որոնք զբաղվում են բանջարեղենի վաճառքով»,-պատմել է «Յուժնի» շուկայի վարչակազմի աղբյուրը:
ԶԼՄ-ներում անգամ շրջանառվում են տուժածների անունները. Սերգեյ Ռազգոյան, Անատոլի Ռազգոյան. Ամիր Ռազգոյան, Համլետ Ռազգոյան, Հասան Սուլեյմանով: