Իրանը պետք է «որոշակի քայլեր ձեռնարկի» և ապացուցի միջազգային հանրությանը, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը` Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ բանակցությունների ընթացքում:
Պան Գի Մունը հավաստիացրել է իրանական ղեկավարությանը, որ «համակ ուշադրությամբ հետևում է իրանական միջուկային խնդրի շուրջ «5+1» խմբի հետ բանակցությունների ընթացքին»: Նա նաև իր հիասթափությունն է արտահայտել «մինչ օրս արձանագրված փոքր առաջընթացի» կապակցությամբ` նշելով, որ խնդրի լուծման համար ընդունելի է միայն դիվանագիտությունը:
Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը այսօր լրագրողներին է հայտնել, որ իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում «տեղի է ունեցել մտքերի անկեղծ փոխանակում»: «Երկու կողմերն էլ ուշադիր լսել են միմյանց դիրքորոշումները»,-ասել է Մարտին Նեսիրկեն: