Հայաստանի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում խաղալու է Իտալիայի հետ:
Էլինա Դանիելյանի մրցակիցն է լինելու Էլենա Սեդինան, Լիլիթ Մկրտչյանը խաղալու է Օլգա Զիմինայի հետ, Լիլիթ Գալոյանը` Մարիա Բրունելլոյի, Մարիա Կուրսովան` Մարիագրազիա դե Ռոսայի:
Հայաստանի կանանց հավաքականը հավաքել է 8 միավոր և բարձրացել 23-րդ հորիզոնականը: Աղյուսակը 11 միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը:
Կանանց մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով 11 տուրերով և ավարտվելու է սեպտեմբերի 10-ին: Հանդես են գալիս 122 հավաքականներ: