ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Բեռլինում, իր հույն գործընկեր Յանիս Ստուրնարասի հետ հանդիպմանը պահանջել է Հունաստանից կատարել պետական պակասուրդի կրճատման իր պարտավորությունները:
Իր հերթին Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրունասը պատմեց իր պետության հաջողությունների մասին և օգնության երկրորդ չափաբաժինը ստանալու համար անհրաժեշտ պայմանները կատարելու մասին:
Միայն ԵՄ, ԵԿԲ, ԱՄՀ գնահատականներից հետո կարվեն վերջնական եզրահանգումները Աթենքին օգնություն տրամադրելու մասին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: