4 սեպտեմբերի 2012 - 18:40 AMT
Shell-ը սկսել է Թուրքիայում թերթաքարային գազի որոնումը

Royal Dutch Shell ընկերությունը սկսել է Թուրքիայում թերթաքարային գազի որոնումը և թուրքական TPAO ընկերության հետ մտածում է Սև ծովում նավթի հանույթի որոնման մասին, սեպտեմբերի 4-ին հաղորդել է Shell-ի գլխավոր տնօրեն Փիթեր Վոզերը և Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը:

Shell-ը սկսել է թերթաքարային գազի որոնումները նախորդ շաբաթ Saribugday 1 հանքավայրի մերձակայքում, որը տեղակայված է Դիարբեքիր քաղաքի մոտ, ասել է Յիլդիզը: Ընկերությունները նախորդ տարվա նոյեմբերին համաձայնագիր են ստորագրել Թուրքիայում և Միջերկրական ծովում համատեղ աշխատանքների իրականացման մասին:

TPAO-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ստանալու է Դիարբեքիրում մշակվող գազի 70 տոկոսը, իսկ մյուս մասը կտնօրինի Shel-ը, հաղորդում է Reuters-ը:

Վոզերը հաղորդել է նաև, որ ընկերությունը թույլատվություն է ստացել նավթ որոնել Ալյասկայում: