5 սեպտեմբերի 2012 - 16:24 AMT
Սեպտեմբերի 7-ին ՌԴ-ում Հունգարիայի դեսպանատան մոտ տեղի կունենա պիկետ Սաֆարովի ներման դեմ

Սեպտեմբերի 7-ին ՌԴ-ում Հունգարիայի դեսպանատան մոտ Ռուսաստանի հայերի միությունը պիկետ է կազմակերպում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեմ, որը համաձայնեցված է Մոսկվայի իշխանությունների հետ: Նաև համաձայնեցված է համաքաղաքային հանրահավաքի անցկացումը, հայտնել է PanARMENIAN.Net-ին ՌՀՄ սոցիալական զարգացման ու երիտասարդության հարցերի գծով փոխնախագահ Լևոն Մուքանյանը:

«Պիկետի ու հանրահավաքի մասնակիցները, մեծ հարգանք տածելով հանդեձ հունգար ժողովրդի հանդեպ, վճռական բողոք են հայտնում Հունգարիայի կառավարության գործողությունների դեմ, որը համաձայնվել է արտահանձնել Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովին՝ չապաշխարհած մարդասպանին, որն առանձնակի դաժանությամբ ազգային ու կրոնական հողի վրա կացնահարել է հայ բանակի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ, որի հետ Բուդապեշտում մասնկցում էր անգլերեն լեզվի դասընթացներին: Հունգարական դատարանը դատապարտեց նրան ցմահ ազատազրկման, առաջին 30 տարում այն առանց բողոքարկելու իրավունքի:

Հաշվի առնելով այս ամենը Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաները չէին կարող չիմանալ, թե ինչ հետևանքների դա կհանգեցնի: Այնուամենայնիվ, նրանք հանդես եկան որպես կատարվածի մեղսակիցներ: Ալիևը ստորագրել է նրա ներման հրամանագիրը, երբ մարդասպանը դեռ ինքնաթիռում էր, նրան բնակարան են նվիրել, մեծ գումար վճարել և մայորի կոչում շնորհել:

Գնալով Հիտլերի հետքերով՝ Ալիևը հերթական անգամ բացահայտորեն ցուցադրում է աշխարհին իր նացիստական քաղաքականությունը: Հայատյացությունը Հայաստանում պետական քաղաքականության է վերածվել: Հերոսացնելով ու պարգևատրելով Սաֆարովին Ալիևը ցույց է տալիս երիտասարդներին, թե ումից է պետք օրինակ վերցնել, առանց հետևանքների համար մտահոգվելու:

Ադրբեջանի իշխանությունների սադրիչ գործողությունների վճռական դատապարտումը կոչված է կասեցնելու հանրության համար վտանգավոր այս անպատիժ հանցագործության տարածումը»,-ասվում է ՌՀՄ հայտարարության մեջ: