8 սեպտեմբերի 2012 - 16:22 AMT
Մահացել է դերասան Ալեքսանդր Բելյավսկին, ով հայտնի է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմից

Մոսկվայում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Բելյավսկին, ով հայտնի է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» և «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմերից, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Մոսկվայի իրավապահ մարմիններում աղբյուրը:

Աղբյուրի խոսքով, դերասանի մարմինը գտել են նրա տան մայթին: Նախնական վարկածով, Բելյավսկին բարձրացել է 5-րդ հարկ, որից հետո ցատկել. 5-րդ հարկում գտել են նրա ձեռնափայտը:

Մի քանի տարի առաջ դերասանը ծանր ուղեղի կաթված է տարել, որից հետո չի կարողացել խոսել: Բելյավսկին խաղացել է ավելի քան 100 ֆիլմերում, դարձել կատակերգու Բենի Հիլի ռուսական ձայնը: