13 սեպտեմբերի 2012 - 10:37 AMT
Պենտագոնը երկու էսմինեցներ է ուղարկել դեպի Լիբիայի ափեր

ԱՄՆ երկու ռազմանավ է ուղարկել դեպի Լիբիայի ափեր, հաղորդում է Fox News հեռուստաալիքը` հղելով Պենտագոնում իր աղբյուրներին: Հեռուստաալիքը չի մանրամասնու, թե ինչ նպատակներով են նավերն ուղևորվում դեպի Լիբիա:

Հեռուստաալիքի տվյալներով, Պենտագոնը հայտարարել է այդ մասին, Բենգազիում ԱՄՆ դեսպանի սպանությունից մի քանի ժամ անց: Ավելի վաղ ԱՄՆ հայտարարել էր, որ Լիբիա է ուղարկում 50 ծովային հետևազորայինների` դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար:

Հեռուստաալիքը ենթադրում է, որ նավերը, որոնց վրա գտնվում են Tomahawk հրթիռներ, կուղղվեն դեպի լիբիական Բենգազի նավահանգիստ:

Նախօրեին Բանգազիում ԱՄՆ հյուպատոսության մոտակայքում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք դիվանագետներ: