ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը գարշելի է կոչել «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որն արաբական աշխարհում բողոքի ակցիաների պատճառ է դարձել, սակայն ընդգծել է, որ որևէ ֆիլմ չի կարող բռնության համար արդարացում հանդիսանալ:
Սեպտեմբերի 11-ին լիբիական Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են դարձել Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը և ևս երեք պաշտոնյա:
Համանման ակցիա էր տեղի ունեցել նաև Կահիրեում, որտեղ ցուցարարները անկարգություն են կազմակերպել ԱՄՆ դեսպանատան մոտ և այրել ԱՄՆ դրոշը:
Արաբական տարբեր երկրներում անկարգությունների պատճառ է հանդիսացել «Իսլամի անմեղությունը» ֆիլմը, որով վիրավորանք է հասցվում մահմեդականների կրոնական զգացմունքներին: