15 սեպտեմբերի 2012 - 11:25 AMT
Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերում ԱՄՆ մարզիկների կրած դրոշները նվիրել են Օբամային

Լոնդոնի Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղերում ԱՄՆ մարզիկների կրած ԱՄՆ ազգային դրոշները որպես հիշատակ հանձնվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

ԱՄՆ դրոշը նախագահին են հանձնել դրոշակակիրները՝ սուսերամարտիկ Մարիել Զագունիսը և Պարալիմպիկ խաղերի դրոշակակիր լողորդ Բրեդ Սնայդերը:

Ելույթ ունենալով Սպիտակ տան մոտ օլիմպիականների առջև Օբաման անվանել է նրանց «ԱՄՆ լավագույն դեսպաններն արտերկրում, որոնց կարելի է միայն պատկերացնել»: Նա խոստովանել է, որ ջանացել է հետևել որքան հնարավոր է շատ մրցումների և նախանձում է իր տիկնոջը՝ Միշելին, որը եղել է Լոնդոնի Օլիմպիադայում որպես ԱՄՆ պատվիրակության ղեկավար: Նախագահի հետ հանդիպման էին հրավիրվել մոտ 400 մարզիկներ, շատերը եկել էին օլիմպիական պարգևներով: ԱՄՆ հավաքականը նվաճել է 104 մեդալ, այդ թվում 46 ոսկե: Հանդիպմանը ներկա էին նաև Միշել Օբաման և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: