Ըստ թուրքական ԶԼՄ-ների, դեպի Հայաստան տանող ավտոմոբիլային ճանապարհը լայնացնում և ասֆալտապատում են: Իգդիրի բնակչությունը մտահոգված է, որ ինտենսիվ աշխատանքներն այդ ճանապարհին կարող են կապված լինել հայ-թուրքական սահմանի բացման հետ:
Այդ առնչությամբ ադրբեջանա-թուրքական հասարակական կազմակերպության Իգդիրի բաժանմունքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «մտահոգություն է հայտնել թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ»,-գրում է ադրբեջանական 1 news.az կայքը:
Տեղական ղեկավարությունն ասել է, թե ոչ մի տեղեկություն չունի այս հարցի վերաբերյալ, ինչը հակասում է տեղաբնակներից ստացված տեղեկություններին: