24 սեպտեմբերի 2012 - 17:45 AMT
Ազնավուրի հրապարակում կտեղադրվի ևս մեկ արձան

Շառլ Ազնավուրի հրապարակում կտեղադրվի ևս մեկ արձան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը: Նրա խոսքով` հայ մեծերի արձաններ են տեղադրվելու նաև Մաշտոցի պողոտայում, Աբովյան պուրակում և այլ բանուկ վայրերում: «Մինչև Էրեբունի-Երևանի տոնակատարությունները` հոկտեմբերի 14-ը, նախատեսվում է տեղադրել 9-12 արձան, սակայն մենք չենք պատրաստվում հրապարակել, թե ում արձաններն են լինելու դրանք: Այս նախագիծը քաղաքապետարանի անակնկալն է երևանցիներին, և արձանների տեղադրման օրվա ու վայրի մասին նախօրոք չի հայտարարվելու»,- նշեց նա:

Սեպտեմբերի 20-ին Շառլ Ազնավուրի հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, նստարաններին տեղադրվեցին Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանները: