Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը անսպասելիորեն ուշադրության է արժանացրել հիփսթերական արվեստի ոլորտը` ձեռք բերելով Էնդի Ուորհոլի կատարմամբ իր դիմանկարների շարքը:
Փոփ արտի արքայի կաղապարային տպագրության 4 աշխատանքները Արքայական հավաքածուի կողմից գնվել են` նշանավորելու թագուհու կառավարման Ադամանդե հոբելյանը: Այս տարի` ավելի ուշ, փոփ արտի այդ նմուշներն առաջին անգամ կցուցադրվեն Վինձոր ամրոցում կայանալիք ցուցահանդեսում:
Ուորհոլը, որն այդ դիմանկարները ստեղծել է 1985 թվականին, մի անգամ ասել է. «Ես ուզում եմ լինել այնքան հայտնի, որքան Անգլիայի թագուհին է», հաղորդում է The Telegraph-ը: