17 մարտի 2005 - 07:04 AMT
ԳԵՆԱԴԻ ԶՅՈՒԳԱՆՈՎ. ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ՆԵՐԿԱՅԻՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏԱԾՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Դժբախտաբար, ներկայիս Ռուսաստանի իշխանությունը Անդրկովկասում գործողությունների մտածված ռազմավարություն չունի: Այս մասին հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը: «Իսկ ինչ վերաբերվում է անդրկովկասյան մյուս երկրների ամերիկանամետ ուղղվածությանը, ապա այն չի բերի նրանց մեծ դիվիդենտներ: Զգալի ամերիկյան ներդրումներ տարածաշրջանը չի ստանա: ԱՄՆ-ին դա ուղղակի պետք չէ»,- նշել է նա: Մյուս կողմից, վստահություն է հայտնել Գ.Զյուգանովը, նույնիսկ այսօր, եթե Վրաստանում հնարավոր լիներ անցկացնել ազատ հանրաքվե, ապա բնակչության մեծամասնությունը կքվեարկեր Ռուսաստանի հետ միութենական հարաբերությունների վերականգնման օգտին: