Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն կոմիսարի վարչության գնահատականներով, մինչև տարեվերջ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմից փախչողների թիվը կարող է հասնել 700 հազարի: Ավելի վաղ կազմակերպությունը ավելի փոքր թիվ էր նշում:
Ներկայումս Սիրիայից հեռացել է մոտ 294 հազար մարդ: ՄԱԿ-ի վարչության տվյալներով, փախստականներին օգնելու համար կազմակերպությանը պետք է մոտ 490 մլն դոլար:
Փախստականների մեծ մասը ապաստան է գտնում Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում: Վարչության տվյալներով, օրական Սիրիայից հեռանում է 2-3 հազար մարդ: