Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հանդիպում է անցկացրել «Վրացական կոալիցիայի» առաջնորդի հետ:
Բիձինա Իվանիշվիլին հավաստիացրել է, որ երկրում ընտրություններից հետո անկարգություններ չեն լինի:
Ըստ նրա, դեսպանը հետաքրքրվել է, թե որքանով են իրենք վերահսկում իրավիճակը:
«Ես նրան երաշխիքներ եմ տվել, որ լավ գիտեմ Վրաստանի քաղաքացիներին, և չի լինի այնպիսի քաոս, որով իշխանությունները վախեցնում են ամերիկացիներին և եվրոպացիներին, իբրև թե մենք ինչ-որ սարսափելի բաներ ենք նախապատրաստում:
Իշխանություններն են տարածում այդ զրպարտությունը: Ես դեսպանին ասել եմ, որ վրացիները քաղաքակիրթ են, ունեն ավանդույթներ և սովորություններ»,-ընդգծել է նա:
Նա ընդգծել է, որ հոկտեմբերի 2-ին Վրաստանում չի լինի քաղաքացիական ընդդիմության սպառնալիք, հաղորդում է Ռոսբալթը: