28 սեպտեմբերի 2012 - 19:55 AMT
Սիրիական ընդդիմությունը «որոշիչ մարտեր է սկսել Հալեպի համար»

Սիրիական ընդդիմությունըհայտարարել է, որ սկսում է «Հալեպի համար որոշիչ պայքար»: Հալեպը երկրի մեծքությամբ առաջին քաղաքն է, որտեղ նախորդ օրերին կատաղի բախումներ են ծավալվել Ասադի կողմնակիցների և զինված գրոհայինների միջև:

Ըստ Հալեպից ստացվող տվյալների, գրոհայիններին առայժմ չի հաջողվել ամրապնդել իրենց դիրքերը:

Հալեպի բնակիչները պնդում են, որ մարտեր սկսվել են նաև մինչ այժմ խաղաղ թաղամասերում, ընդ որում, գնալով բախումներում որոշիչ դեր են խաղում քուրդ-անջատողականները, ում ընդդիմությունը կասկածում է Ասադի ուժերի հետ ռազմական կապեր ունենալու մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: