Ռ. Կիրակոսյան. «Օսկանյանի գործը» կապված չէ նրա արևմտամետ կողմնորոշման հետ, այլ ուղերձ է Քոչարյանին ու Ծառուկյանին![]() 4 հոկտեմբերի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Վարդան Օսկանյանի գործն ու նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը կապված չէ նրա արևմտամետ կողմնորոշման հետ, գտնում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Դա կապված է ներքաղաքական զարգացումների հետ, ոչ թե ԱՄՆ կամ Ռուսատանի հետ հարաբերությունների»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ Կիրակոսյանի, հավանաբար, դա ուղերձ է գործող իշխանությունների կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քաղաքագետը նշել է նաև, որ «այժմ հայկական հանրությունը գիտակցաբար թե անգիտակցաբար կբարձրացնի Օսկանյանի կերպարը՝ ընկալելով նրան որպես զոհ»: «Աղվան Հովսեփյանը ևս գիտակցաբար թե անգիտակցաբար բարձրացնում է Օսկանյանի անձը որպես նախագահական ընտրությունների թեկնածու»,-հավելել է նա: Նա նշել է նաև, որ Օսկանյանի գործը քաղաքական գործընթաց է, և որ «դատախազի հիասթափեցնող խոսքը խորհրդարանում վկայում է, որ նա ինքն էլ այնքան էլ չի հասկանում, թե ինչում է մեղադրվում Օսկանյանը»: Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վորդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |