Թուրքական բանակը հոկտեմբերի 6-ի առավոտյան պատասխան կրակ է բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ՝ Հաթայ սահմանամերձ գավառում ականի պայթյունից հետո, հայտնում է NTV-ն:
«Սիրիական տարածքից արձակած ականն ընկել է թուրքական տարածքում՝ Գյուվենչ գյուղում: Զոհեր չկան: Թուրքական բանակն անմիջապես պատասխան կրակ է բացել»,-հայտնում է հեռուստաալիքը:
Ուրբաթ օրը թուրքական բանակը նույնպես կրակ էր բացել Սիրիայի ուսսությամբ, նշում է հեռուստաալիքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Թուրքիայի խորհրդարանը մեկ տարվա մանդատ է տրամադրել անդրսահմանային բանակային գործողությունների անցկացման համար, այդ թվում Սիրիայի դեմ:
ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը պահանջել են Սիրիայից անհապաղ դադարեցնել ագրեսիայի ակտերը Թուրքիայի դեմ: