9 հոկտեմբերի 2012 - 11:21 AMT
Չեզարե Պրանդելլի. Հայաստանի հետ հանդիպումը մեզ համար շատ կարևոր է ու բարդ

«Հայաստանի և Դանիայի հետ հանդիպումը մեզ համար շատ կարևոր է ու բարդ: Մենք պետք է պատրաստ լինենք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մարտավարության տեսակետից: Ես հրավիրել եմ երիտասարդ տղաների, որոնց շնորհիվ կարող ենք առաջ շարժվել ու դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ»,-հայտարարել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին:

Եվրոպայի փոխչեմպիոնները առաջին մարզումն են անցկացրել Հայաստանի հետ հանդիպումից առաջ: Մարզմանը չեն մասնակցել պաշտպաններ Անջելո Օգբոնն ու Ինյազիո Աբատեն, որոնք առողջական խնդիրներ ունեին:

Իսկ կիսապաշտպան Մարկո Վերատտին չի մարզվել վնասվածքի պատճառով, սակայն, ինչպես հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, նա կկարողանա խաղալ:

Իտալացի ֆուտբոլիստները Երևան կժամանեն հոկտեմբերի 10-ին, իսկ Հայաստանի հետ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով 21:00-ին «Հրազդան» մարզադաշտում: