Դամասկոսը պատրաստ է անմիջական երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու համար, հայտարարել է սիրիական ԱԳՆ-ն:
Հոկտեմբերի սկզբին կտրուկ սրվեցին Սիրիայի հարաբերությունները Թուրքիայի հետ, երբ թուրքական տարածքում ընկան Սիրիայի տարածքից արձակված ականները և զոհվեց 5 մարդ, 11-ը վիրավորվեց: Ի պատասխան միջադեպի Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին թույլ տվեց կառավարությանը մեկ տարվա ընթացքում անդրսահմանային գործողություններ կատարել նաև Սիրիայի տարածքում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ հարկավոր է ուղիղ երկխոսություն վարել:
«Սիրիան ողջունում է Լավրովի առաջարկը՝ Դամասկոսում ՌԴ դեսպանի հետ քննարկելով «իրենց երկրի պատրաստակամությունը համատեղ սիրիա-թուրքական հանձնախումբ ստեղծելու հարցում»: