16 հոկտեմբերի 2012 - 16:01 AMT
Apple-ը կարող է նոր լիաչափ iPad թողակել 2013-ի կեսին

Apple ընկերությունը թողարկման է պատրաստում iPad պլանշետի լիաչափ մոդելը 2013-ի կեսին, հաղորդել է DigiTimes կայքը` մեջբերելով իրավիճակին ծանոթ աղբյուրները:

Apple-ը զգուշացրել է իր ասիական գործընկերներին, որոնք զբաղված են iPad-ի արտադրությամբ, որպեսզի նրանք պատրաստ լինեն 2013-ի կեսին նոր մոդելի հայտնվելուն:

Նոր սերնդի iPad-ում Apple-ը կպահպանի 9.7 դյույմ տրամաչափով էկրանը և կհեշտացնի պլանշետի սարքային ապահովումը, մասնավորապես, կնվազեցնի լուսադիոդները, որոնք օգտագործվում են էկրանի լուսավորության համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ներկա պահին վերլուծաբանները սպասում են iPad-ի 7,85-դյույմանոց տարբերակի հայտնվելուն: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Apple-ը կանցկացնի այդ սարքի ներկայացմանը նվիրված մամլո ասուլիս հոկտեմբերի 23-ին: