ԳԴՀ կառավարությունը ներկայացրել է օրինագիծ, որի համաձայն Google-ը պետք է հատկացումներ տրամադրի գերմանական հրատարակչություններին
Google-ը սպառնացել է որոնման համակարգից հեռացնել ֆրանսիական մեդիաների կայքերը: Նման միջոցը կարող է պատասխան դառնալ Ֆրանսիայի իշխանությունների նախաձեռնությանը` ինտերնետում որոշակի էջեր մուտք գործելու վրա հարկ սահմանելու մասին:
Ավելի վաղ ԳԴՀ կառավարությունը ներկայացրել է օրինագիծ, որի համաձայն երկրի խորհրդարանի կողմից հավանության արժանանալու դեպքում Google-ը պետք է հատկացումներ տրամադրի գերմանական հրատարակչություններին` ինտերնետում նրանց հոդվածներում հղումներ նշելու համար: Պաշտոնյաներն ասում են, որ խոսքը գնում է «հեղինակային իրավունքի տարրական ճանաչման մասին»: Ֆրանսիայի իշխանությունները որոշել են աջակցել գործընկերների նախաձեռնությանը:
Իր հերթին, Google-ի ղեկավարությունը նման մեկնաբանության հետ կտրականպես համաձայն չէ: Google-ը նշում է, որ տրամադրում է նյութերի հղումներ, որոնք արդեն հասանելի են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: