Հայ Դատի որոշումը` Ամերիկայի նախագահական ընտրություններում չստարել թեկնածունեից ոչ մեկին, սթափեցնող քայլ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Թե այս որոշումը որքանով կսթափեցնի Ամերիկայի նախագահի թեկնածուներին, Էդիկ Մինասյանը հստակ ասել չի կարող: Սակայն, ըստ բանախոսի` պասիվ մասնակցությունը կամ չեզոք դիրքը այնքան էլ հեռանկարային չեն:
«Եթե երկուսին էլ անտեսեք, մենք ի՞նչ ենք շահելու»,- հարցնում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանը: Միևնույն ժամանակ նա հիշեցնում է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չկատարեց նախընտրական իր խոստումը և ահդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը: Էդիկ Միանասյանն առաջարկում է ճանաչողությունից անցնել պահանջատիրության, անցնել գործնական քայլերի և դիմել միջազգային ատյաններ:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ համայնքը հայտարարել է, որ նախագահական ընտրություններին չի աջակցելու ոչ Օբամային, ոչ էլ մյուս թեկնածուին, քանի որ հոգնել են Հայոց Ցեղասպանությունը` հայ համայնքի քվեները ստանալու միջոց օգտագործող և սեփական խոստումները մոռացող թեկնածուներից: