Ուկրաինայում հայկական եկեղեցու «Գողգոթա» փայտե խորանի վերականգնումը ձգձգվում է, սակայն մինչ տարեվերջ այն անպայման կտեղադրվի եկեղեցու բակում, հայտնում է analitika.at.ua-ն:
Մասնավորապես, ինչպես հոկտեմբերի 18-ին հայտնել է Լվովի քաղխորհրդի պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Լիդիա Օնիշչենկոն, խնդիրներ են առաջացել Լեհաստանի գլխավոր ռեստավրատոի հետ կապված, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի: Նա պետք է Լեհաստան վերադառնա բուժման:
Ըստ Օնիշչենկոյի, մինչ նոյեմբեր խորանի հետ կապված խնդիրները կլուծվեն: Արդեն մի քանի տարի է ընթանում են Հայկական եկեղեցական համալիրի վերականգնման աշխատանքները: Աշխատանքները ֆինանսավորում է Լեհաստանի մշակույթի նախարարությունը: