Իսրայելը պատրաստ է առանց նախնական պայմանների բանակցությունների սեղանի շուրջ նստել Թուրքիայի հետ կարգավորելու համար երկկողմ հարաբերությունները, ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն նույնպես արտահայտվել էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին: «Թուրքիան ու Իսրայլեը երկու կայուն և կաևոր երկրներ են անկայուն տարածաշրջանում, որոնց ժողովրդների հարաբերությունները դարերի խորքն են գնում: Թուրքիան ու Իսրայելը ուղիներ են որոնում երկկողմ կապերի համար, մենք մտադիր ենք վերականգնել դրանք»,-ասել է Նեթանյահուն թուրքական ԶԼՄ-ներին:
Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները փչացան 2008-2009թ. Գազայի հատվածում Իսրայելի գործողություններից հետո և փակուղի մտան 2010-ի մայիսին, երբ կասեցվեց «Ազատության նավատորմի», որի կազմում կար նաև թուրքական նավ, մուտքը Գազայի հատված: