19 ապրիլի 2005 - 09:56 AMT
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԲԱՑՎԵԼ ԵՄ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասի երկրներում իր մշտական ներկայացուցչության արագ բացմամբ, այդ թվում նաեւ Ադրբեջանում: Այս մասին հայտարարել է Ադրբեջան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Մարի Անն Իսլեր Բեգինը` Բաքվում կայացած կոմիտեի նիստում, տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջան գործակալությունը: «Մեր գլխավոր խնդիրներից մեկը Ադրբեջանում մշտական լայնամասշտաբ ներկայացուցչության բացումն է»,- ասել է նա: Նրա խոսքերով` Եվրամիությունը շահագրգռված է Ադրբեջանի տնտեսությունում ներդրումների ավելացմամբ, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր դերի ակտիվացմամբ: