Ըստ օրինագծի, օտարերկրացի քաղաքացիներին, որոնք առնվազն 250 հազար եվրոյի պետական պարտատոմսեր կգնեն 5 տարի մարման ժամկետով, կտրամադրվի ռեզիդենտի կարգավիճակ: Այդ մասին գրել է The Wall Street Journal-ը: Օրինագիծը, որը պետք է օգնի երկրին վերացնել ազգային պարտքը, առաջարկել է իշխող «Ֆիդես» կուսակցության պատգամավորը:
Օրինագիծը ԵՄ քննադատության է արժանացել: Եվրոպացի քաղաքական գործիչներն այն անվանել են ԵՄ անդամակցության «ապշեցուցիչ չարաշահում և ենթադրել են, որ առավել ակտիվ այդ առաջարկից կօգտվեն Չինաստանի քաղաքացիները: