Սեդա Ստեփանյանի ռադիոպիեսը BBC-ի մրցույթի լավագույն յոթնյակում է

Սեդա Ստեփանյանի ռադիոպիեսը BBC-ի մրցույթի լավագույն յոթնյակում է

PanARMENIAN.Net - Սեդա Ստեփանյանի «Իսկ արևը շարունակում էր լկտիաբար շողալ» ռադիոպիեսը Բրիտանական խորհրդի և BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային 23-րդ մրցույթում ընդգրկվել է լավագույն 7 աշխատանքների ցանկում: Այս մասին հայտնում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:

BBC-ի համաշխարհային ծառայությունն այս տարի աշխարհի տարբեր անկյուններից ստացել էր 1000-ից ավելի ռադիոպիեսներ:

Ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվում երկու հեղինակ երկու անվանակարգում: Հաղթողները մեկնում են Միացյալ Թագավորություն, արժանանում դրամական պարգևի և հետևում իրենց պիեսի բեմադրմանն ու հեռարձակմանը BBC-ի համաշխարհային ծառայությամբ:

Սեդան ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը: Դեկտեմբերին Երևանի պետական կամերային թատրոնում Գոռ Մարգարյանը կբեմադրի նրա «Ստրիպտիզ» պիեսը:

BBC-ի համաշխարհային ծառայության Ռադիոպիեսների միջազգային մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կլինեն տարեվերջին:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---