ԱԺ գործերի կառավարիչ. «Ինձ բերման չեն ենթարկել»

ԱԺ գործերի կառավարիչ. «Ինձ բերման չեն ենթարկել»

PanARMENIAN.Net - ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանը հերքում է իր մասին մամուլում տարածված լուրերը, թե օրերս իերն հարբած վիճակում բերման են ենթարկել:

«Սուտ է ամբողջությամբ: Դա զրպարտություն է: Ուղղակի վատ մարդիկ շատ կան»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ԱԺ գործերի կառավարիչը:

Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, թե երկու օր առաջ Թամանյանի արձանի մոտակայքում ԱԺ գործերի կառավարիչը հարբած վիճակում իջել է իր մեքենայից, սկսել է հարվածել հանդիպակաց, իր կարծիքով սխալ կայանված ավտոմեքենայի ապակիներին ու դռներին:

«Ըստ ականատեսների` դեպքի վայր են հասել կարմիր բերետավորները և բերման ենթարկել կառավարիչին, այնուհանդերձ, որոշ մարդկանց «կարևոր» զանգերից հետո, նա բաց է թողնվել. ԱԺ միջանցքներում նախօրեին բացառապես այս մասին էին խոսում»,-գրել էր թերթը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---