ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելայնի պաշտպանը միջնորդեց փոխել նրա խափանման միջոցը

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելայնի պաշտպանը միջնորդեց փոխել նրա խափանման միջոցը

PanARMENIAN.Net - ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին ընթանում է ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀԱԿ ակտիվիստների դատավճռի վերանայումը:

Տիգրան Առաքելյանի պաշտպանը միջնորդեց փոխել խափանման միջոցը՝ որպես հիմնավորում ներկայացնելով «բավարար և վերաբերելի հիմքերի և հիմնավոր կասկածի բացակայությանը»:

Դատախազը առարկեց, որից հետո դատարանը դուրս եկավ խորհրդակցության, իսկ ՀԱԿ ակտիվիստների հարազատները աղմուկ բարձրացրեցին և մեղադրեցին դատախազին «ծախվածության» և «անբարոյականության» համար:

Նշենք, որ «Հայաստանն առանց քաղբանտարկայլների» նախաձեռնությունը այս պահին ցույց է անցկացնում դատտարանի շենքի դիմաց:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---