«Շաբիհա» կառավարական ջոկատների ավելի քան 50 զինծառայողներ և անդամներ սպանվել են նոյեմբերի 5-ին սիրիական Համա քաղաքում, հաղորդում է Lenta.ru-ն:
Նրանք մահացել են Զիյարի շրջանում կառավարական զորքերի պահակակետից ոչ հեռու ականապատ ավտոմեքենայի պայթյունի ժամանակ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Բացի դրանից, Դամասկոսում սպանվել են երթուղային տաքսու յոթ ուղևորներ նռնականետից կրակոցների հետևանքով: Սիրիական կառավարությունը հայտարարել է, որ միկրոավտոբուսն այրել են «ահաբեկիչները», սակայն նրանք սպանության մեջ մեղադրում են բանակի մարդկանց: