Ծանրորդ Սմբատ Մարգարյանը դարձել է ուսանողների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սմբատ Մարգարյանը դարձել է ուսանողների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Իսրայելի Էյլատ քաղաքում մեկնարկել է ուսանողների ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Մրցումների առաջին օրը հաջող էր հայ մարզիկների համար: Մինչև 56 ք/կ-ում Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Սինգապուրի պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը զբաղեցրել է երրորդ տեղը:

Պոկում վարժությունում նա բարձրացրել է 100 կգ, իսկ հրում վարժությունում` 131: Երկամարտի արդյունքում նա 231 կգ արդյունքով նվաճել է ԱԱ բրոնզե մեդալ: Հաղթող է դարձել Իգոր Բոուրը (Մոլդովա) 258 կգ արդյունքով:

Այսօր` նոյեմբերի 7-ին, ուսանողերի աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից հանդես կգա Վանիկ Ավետիսյանը (69ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---