Վանաձորի Շավարշ Կարապետյանի անվան մարզադպրոցի լողավազանում նոյեմբերի 11 –ին կանցկացվի արցախյան ազատամարտի հերոս , նախկին ջրագնդորդ Արա Մանուկյանի ավանդական 10 –րդ հուշամրցաշարը:
Կազմակերպիչներն են ջրագնդակի հայկական դաշնությունը և ջրագնդակի վետերանների հայկական ասոցիացիան: Մրցաշարի կայացմանը աջակցում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Վանաձորի մասնաճյուղը և Վանաձորի քաղաքապետարանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարի նպատակն է հավերժացնել զոհված ազատամարտիկ Արա Մանուկյանի հիշատակը , ինչպես նաև Վանաձորում ստեղծել ջրագնդակի խմբեր ու մասսայականացնել այն:
Հաղթողի կոչման համար կպայքարեն «Երևան», «Մասիս», «Վիկտորիա» և «Ակվա Լենդ» երևանյան թիմերը: