Այսօր Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվեց ամերիկաբնակ լուսանկարչուհի Ալեքսանդրա Ավագյանի անհատական ցուցահանդեսը:
Մինչ ցուցահանդեսի բացումը, Սիվիլիթաս հիմնադրամը քննարկում էր կազմակերպեղ լուսանկարչուհու հետ, որին ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Ալեքսանդրա Ավագյանի անունը ծանոթ է պատերազմական տարիների Հայաստանի, ինչպես նաև վերջերս National Geographic-ի համար նրա արած լուսանկարների շնորհիվ:Նա, որպես բարդ իրավիճակներում և վայրերում աշխատելու փորձ ունեցող ֆոտոլրագրող, վերջերս եղել է աշխարհի մահմեդական համայնքներում:
Ավագյանը երկու տարի ապրել է Գազայում: Նա երկար ժամանակ ճամփորդել է Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ, որը նրան լուսանկարելու մեծ արտոնություններ էր տվել:
Ցուցահանդեսը կրում է «Ոգու պատուհաններ` իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» խորհագիրը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը: Կլինի նաև վարպետության դաս:
Նախագիծը մասամբ ֆինանսավորել է ԱՄՆ պետքարտուղարությունը: