«Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու պաշտոնական հրավեր ԲՀԿ-ից չի ստացել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Այն հարցին, թե, եթե լինի հրավեր ՕԵԿ-ը կմասնակցի քաղաքական կոնսուլտացիաներին, Հեղինե Բիշարյանը պատասխանեց.« Եթե լինի հրավեր, ապա կուսկցությունը կքննարկի»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ խորհրդակցությունների են հրավիրելու բոլոր քաղաքական ուժերին.« Հրավիրվելիք քաղաքական խորհրդակցություններին կքննարկվեն նաև այլ օրակարգային հարցեր, որոնք կառաջարկեն այլ կուսակցությունների ներկայացուցիչներ»:
Նշենք նաև, որ ԲՀԿ-ն մտադիր է տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկել 100%-անոց համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու վերաբերյալ առաջարկները՝ դրանք համարելով օրակարգային հարցեր: