8 նոյեմբերի 2012 - 18:14 AMT
Փորձագետ. Աբխազիայի երկաթգծի վերականգնումը մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի երկրների համար

Վերջերս Վրաստանը շրջանառության մեջ դրեց Աբխազիայի երկաթգծի վերականգնման հարցը: «Երկաթգծի վերականգնումը դրական կանդրադառնա ոչ միայն Ռուսաստանի և Վրաստանի, այլև Հայաստանի վրա: Երկաթգիծը քաղաքական և տնտեսական մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի երկրների համար և, առհասարակ, մեծ քայլ կլինի տարածաշրջանային աշխարհաքաղաքական կոնտեքստում»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանի՝ Ռուսաստանի հետ ռեինտեգրացիայի պետնախարար Պաատա Զաքարեշվիլին հայտարարել էր, որ մոտ ապագայում Վրաստանի իշխանությունն ամեն ինչ կանի Աբխազիայի հակամարտությունը լուծելու համար: Նախարարն ասել է, որ առաջին հերթին խոսքը Վրաստան-Ռուսաստան երկաթգծի աշխատանքը վերսկսելու մասին է:

Ավելացնենք, որ երկաթգիծը չի գործում արդեն 20 տարի: